ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչեւ 30 մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի տներ, բնակարաններ կամ առեւտրային նշանակության անշարժ գույք: Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը:Բանկից հայտնել են, որ վարկային պրոդուկտն առաջարկում է ճկուն պայմաններ՝ տարեկան անվանական տոկոսադրույքը տատանվում է 17,5%-ից մինչեւ 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%- 23,8%), մարման ժամկետը՝ 3-7 տարի: Առաջարկի առանձնահատկությունն է՝ առանց տույժերի վաղաժամկետ մարման հնարավորությունը, ինչպես նաեւ վարկի սպասարկման ամսական վճարի եւ հայտի դիտարկման միջնորդավճարի բացակայությունը:«Անշարժ գույքի գրավադրմամբ վարկը թույլ է տալիս հաճախորդներին ստանալ ավելի մեծ գումար՝ ավելի երկար ժամկետով, քան սովորական սպառողական վարկի դեպքում։ Սա ընդլայնում է մեր հաճախորդների ֆինանսական հնարավորությունները եւ օգնում նրանց իրականացնել իրենց ծրագրերը։ Ակնկալում ենք, որ մինչեւ 2025թ․-ի վերջ այս պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալը կգերազանցի 2 մլրդ ՀՀ դրամը», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։Վարկը կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վարկառուի, համավարկառուի, գրավատուի սոցիալական քարտ, անձնագիր կամ ID քարտ, ինչպես նաեւ գրավի առարկայի սեփականության վկայական:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5466