Վարկի ծավալը “պարզ կդառնա բանակցությունների ավարտից հետո”
23.01.2009 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում ֆինանսկանա աջակցություն ստանալու ուղղությամբ, այսօր Երեւանում հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԿԲ ղեկավարը չի նշել վարկի ակնկալվող ծավալը՝ նշելով, որ “ամեն ինչ պարզ կդառնա բանակցությունների ավարտին”:
Հունվարի 22-ին Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին կայունացնող վարկ տրամադրելու խնդրանքով՝ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով: “Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ”,- ասել էր նա:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հաստատել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի, Զարգացման ասիական բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ հետ ` “ի քանի հարյուր միլիոն դոլար” ընդհանուր գումարի կայունացնող վարկ ստանալու ուղղությամբ:
“ԱՄՆ դեսպանն ամեն օր նստած է ՀՀ արտգործնախարարի առանձնասենյակում”
“Ռուս ձեռնարկատեր” հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամ Կոնստանտին Չերեմնիխը հանդես է եկել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություների բավականին յուրօրինակ մեկնաբանությամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին վկայում է “Եդինայա Ռոսիյա” կուսակցության պետական-հայրենասիրական ակումբի եւ “Ռուս ձեռնարկատեր” հիմնադրամի համատեղ նիստի սղագրությունը:
Վերջինիս համաձայն՝ նիստում հանդես գալով՝ Կոնստանտին Չերեմնիխն ասել է.
“ՀՀ դիվանագետներն ինձ պատմել են, թե ինչով է տարբերվում Երեւանում ռուսաստանյան եւ ամերիկյան դեսպանատների գործունեությունը: Ամերիկյան դեսպանն ամեն օր նստած է Հայաստանի արտաքին գործերի նախարարի առանձնասենյակում: Նա գալիս է՝ յուրային, բարեհոգի ընտանեկան մարդ, հարցնում է՝ ինչպես են ընտանիքը, երեխաները. նա ամեն ինչ գիտի, նրան ամեն ինչ հետաքրքրում է: Իսկ ռուսները, ասում են, վազում են, պայմանագիր են ստորագրում, գործարքներ են կնքում, հեռանում են առանց հրաժեշտի, եւ այդպես մինչեւ հաջորդ դրվագը, երբ անհրաժեշտ կլինի որեւէ բան մասնավորեցնել: Եւ նման փորձը սկսում է իսկապես գնահատվել այն ժամանակ, երբ փոփոխվում է տնտեսական իրադրությունը”:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: