FacePass-AMIO դեմքի սքանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է

17.04.2025 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#FacePass-AMIO #Ամիօ բանկ #Mastercard

Ամիօ բանկը եւ Mastercard-ը Հայաստանում գործարկել են դեմքի սքանավորմամբ վճարման Facepass-Amio վճարատեսակը։

Նախագծի մեկնարկը տրվել է TIME խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում։

Բանկից հայտնել են, որ հայ սպառողները կարող են գրանցել իրենց բիոմետրիկ տվյալները FacePass-AMIO հարթակում եւ կցել ցանկացած Mastercard քարտ` որպես վճարման միջոց։ Պլատֆորմում գրանցվելուց հետո խանութում վճարում կատարելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը մի քանի վայրկյան։

«Դեմքի սքանավորմամբ վճարման տեխնոլոգիայի այս հնարավորությունը մեր հաճախորդներին կառաջարկի լրիվ նոր փորձառություն։ Այլեւս վճարում կատարելու համար պարտադիր չի լինի ունենալ քարտ, հեռախոս կամ այլ սարք։ Բավական է միայն դեմքը»,- ասել է Ամիօ բանկի ներկայացուցիչ, վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւոն Ռուբինյանը:

Նախագծի մեկնարկի միջոցառմանը ներկա էին նաեւ Mastercard վճարահաշվարկային ընկերության ներկայացուցիչները, որոնք փորձարկել են դեմքի սքանավորմամբ վճարատեսակը։

«Mastercard-ը գլոբալ տեխնոլոգիական ընկերություն է, ուստի մեզ համար հետաքրքիր է ներդնել այն նորարարությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, եւ միշտ լինել տեխնոլոգիաների ոլորտում առաջատար։ Եվ իհարկե, մեզ համար պատիվ է, որ նման տեխնոլոգիա ենք բերել Հայաստան»,- նշել է Վրաստանում եւ Հայաստանում Mastercard-ի փոխնախագահ Դավիթ Զգուդաձեն:

Նախագծի մասին այլ մանրամասներ իմանալու համար անցնել հետեւյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 2064
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW