Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ իրականացվում է լրացուցիչ միջոցառում, որը նախատեսված է բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը, որոնց անդամները միեւնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք: Ինչպես նաեւ՝ այն ընտանիքի անդամները, որոնք չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։Միջոցառմանը դիմել ապրիլի 22–ից սկսած` https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով: Tweet Դիտում՝ 2108