Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին

10.04.2025 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #C360 Mastercard
Կոնվերս Բանկն ամփոփել է C360 Mastercard քարտապանների համար արշավի արդյունքները: Ամփոփիչ միջոցառման ժամանակ գլխավոր մրցանակներ 4 էլեկտրական մեքենայի բանալիները հանձնվել են պատահականության սկզբունքով ընտրված մասնակիցներին:

«Շնորհակալ եմ, չէի հավատում հաջողությանը, ինձ թվում էր՝ ինչ-որ խաղ է»,-մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է հաղթողներից Գագիկ Թովմասյանը:

«Հայաստանը շատ լավ երկիր է օտարերկրացիների համար։ Ես ապագա բժիշկ եմ ու այստեղ նաեւ բիզնեսով եմ զբաղվում։ Ինձ համար անակնկալ էր այս շահումը, բայց շահումից հետո որոշել եմ իմ բիզնեսի եւ իմ բոլոր հաշիվները տեղափոխել Կոնվերս Բանկ»,-ասել է մեկ այլ հաղթող, Բժշկական համալսարանի ուսանող Ադոմահ Սամուելը, ով Գանայից է:

Արշավի շրջանակում բացի էլեկտրական մեքենաները, նախատեսված է եղել նաեւ մինչեւ 15%-ի չափով քեշբեք, որից օգտվել են մրցույթի պայմաններին բավարարած բոլոր մասնակիցները:

Արշավի ամփոփմանը մասնակցել են նաեւ հյուրեր Mastercard-ից: Փոխնախագահ, Հայաստանում եւ Վրաստանում տարածաշրջանային մենեջեր Դավիդ Զգուդաձեն, իր հերթին, ողջունել է միջոցառման մասնակիցներին եւ շեշտել Կոնվերս Բանկի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու դրա արդյունքում հաճախորդների համար նոր հնարավորությունների ստեղծումը:

«Շատ ուրախ եմ, որ մեր գործընկեր Կոնվերս Բանկի հետ նման արշավ ենք իրականցրել։ Հայաստանում ֆինանսական ծառայություններն արագ թվայնացվում են, այս հարցում Կոնվերս Բանկն առաջատարներից է: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս, որ հաճախորդները զգան, թե որքան կարեւոր ու լավ է թվայնացումը, եւ որքան հարմարավետ են թվային ծառայությունները»,- ասել է նա:

Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանը նշել է, որ Mastercard-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերներից է, եւ Mastercard-ի հետ համագործակցությունը ընդգրկուն է եւ ներառում է գործունեության մի քանի ոլորտ:

«Ներկայում Mastercard-ի հետ համագործակցում ենք ոչ միայն քարտային, այլեւ՝ տեխնոլոգիական ոլորտներում, թողարկում ենք դասական եւ թվային Mastercard վճարային քարտեր, միասին զարգացնում քարտային գործառնությունների հնարավորությունները, իրականացնում համատեղ արշավներ: Վստահ եմ՝ համագործակցությունը ավելի կխորանա, ինչի արդյունքում կներկայանանք նոր առաջարկներով»,-ասել է նա:

Բանկից հիշեցնում են, որ արշավն անցկացվել է 2024թ. դեկտեմբերի 23-ից մինչեւ 2025թ. փետրվարի 28-ը: Հաշվի են առնվել ինչպես ՀՀ վաճառակետերում, այնպես էլ արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները:

Մանրամասն՝ տեսանյութում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW