ԿԲ-ն վերահաստատել է տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտներին համապատասխանությունը

03.04.2025 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #տեղեկատվական անվտանգություն
ՀՀ կենտրոնական բանկը պաշտոնապես վերահաստատել է իր գործարար եւ ֆունկցիոնալ գործընթացների համապատասխանությունը ISO/IEC 27001:2022 միջազգային ստանդարտի պահանջներին՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ISMS) շրջանակում։

Վերջինս հաստատվել է AM/1021IS/0954 համարի հավաստագրով, որը տրամադրվել է International Technical Alliance (ITA) հեղինակավոր կազմակերպության կողմից՝ հավատարմագրված սերտիֆիկացման գործընթացի արդյունքներով։

«Այս հաստատումն ընդգծում է Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ պաշտպանելու հաճախորդների, գործընկերների եւ բոլոր շահագրգիռ կողմերի տեղեկատվությունը՝ կիրառելով լավագույն միջազգային պրակտիկաներն ու մեթոդաբանությունները»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 2106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW