Կոնվերս Բանկը մասնակցել է ՓՄՁ ֆինանսավորմանը նվիրված համաժողովին
03.04.2025 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկի Կորպորատիվ հաճախորդների ներգրավման եւ սպասարկման վարչության պետ Արթուր Թարխանյանի խոսքով՝ նման միջոցառումները ՓՄՁ ոլորտում միտումները, ֆինանսավորման հնարավորություններն ու զարգացումները քննարկելու, բիզնեսի ներկայացուցիչների հետ զրուցելու, նրանց կարիքներն ու ֆինանսական կառույցների հնարավորությունները գնահատելու հիանալի հնարավորություն են:
«Կոնվերս Բանկի համար փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսավորումն ու աջակցությունն առաջնահերթություն է: Այդ ընկերություններն են ապահովում Հայաստանում աշխատատեղերի զգալի մասը եւ կարեւորագույն նշանակություն ունեն տնտեսության հետագա զարգացման տեսանկյունից»,- ասել է նա:
Նա նշել է, որ բանկը փոքր եւ միջին ձեռնարկություններին է առաջարկում ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ վարկավորում, լիզինգ, արտաքին առեւտրի ֆինանսավորում, ծառայություններ է մատուցում ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ բիզնեսի ֆինանսավորման առցանց հարթակում:
Նշվել է, որ բանկի առաջարկները մշակվել են՝ հաշվի առնելով փոքր եւ միջին բիզնեսի կարիքները, ապահովում են նպատակայնության ընդգրկուն ծածկույթ եւ տարբերվում են ինչպես ժամկետներով, այնպես էլ պոտենցիալ վարկառուներին ներկայացվող պահանջներով:
Կոնվերս Բանկի առաջարկներին կարելի է ծանոթանալ https://www.conversebank.am/corporatebanking հղումով կամ զանգահարելով 010511211:
Կոնվերս Բանկը վերահսկում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: