ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը
25.03.2025 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ /


«Երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է». այս կարգախոսի ներքո էին հավաքվել ԱրարատԲանկի, ֆինանսական եւ ՏՏ ոլորտի այլ ինտելեկտուալ թիմերը՝ աջակցելու «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի 2025թ․ բարեգործական առաջնության մասնակիցները միավորվել էին` աջակցելու քաղցկեղը հաղթահարող փոքրիկներին։
«Խաղի նպատակն ու միջոցների ներդրման ուղղությունն արդարացնում է յուրաքանչյուրի մասնակցությունը, որովհետեւ այդ ամենն ուղղված է ամենակարեւոր նպատակին՝ կյանքեր փրկելուն»,-ասել է ԱրարատԲանկի թիմի ավագ, CRM խմբի ղեկավար Անուշիկ Դոլինյանը՝ ավելացնելով, որ բանկի թիմը երիտասարդ, սակայն արժանի մրցակից է ոլորտում բավականին մեծ փորձառություն ունեցող մրցակիցների համար։
«Բանկի մի շարք ստորաբաժանումներում ֆինանսական կրթությունը եւ մտածողությունը կարեւոր նախապայման են, սակայն ուրախ եմ, որ մեր թիմում ընդգրկված են մարդիկ, որոնք մեծ տեղ են տալիս ինքնազարգացմանը՝ շախմատ, պատմություն, արվեստ։ Ուրախ եմ, որ այս անգամ թիմին միացավ բանկի Խորհրդի անդամ Արա Չալաբյանը, վստահ եմ՝ նրա ներկայությունը ոգեւորեց թիմի անդամներին, եւ խաղն անցավ առանձնակի լավ մթնոլորտում։ Բանկում շատ են այն աշխատակիցները, որոնք այս կամ այն հանգամանքի բերումով չեն ընդգրկվել թիմում, սակայն ունեն մեծ ներուժ, տարբեր հետաքրքրություններ, այս առումով բանկի ինտելեկտուալ ռեսուրսը շատ մեծ է»,- ասել է Անուշիկ Դոլինյանը։
«Սա, թերեւս, այն եզակի դեպքերից է, երբ նպատակը մրցակցությունից դուրս է եւ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը։
Հենց այդ ներուժն է օգնում կոտրել կարծրատիպերը եւ կյանքի կոչել կարեւոր, հետաքրքիր ծրագրեր։ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությանը միանալը եւս մեկ անգամ ընդգծում է ԱրարատԲանկի նվիրվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին։
Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում 2022 թվականից ի վեր՝ երեխաների բուժման եւ ապաքինման գործում ԱրարատԲանկի ներդրումը կազմել է շուրջ 20 մլն դրամ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Երեխաներին աջակցելու կարեւոր գործին ձեր մասնակցությունը կարող եք բերել այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Վերջին լուրեր
26.03.2025 | 17:18 Հոդվածներ
Բարտերից կրիպտո կամ փողի էվոլյուցիան. փողի անցած ճանապարհն ու ապագան
26.03.2025 | 16:41 Նորություններ
26.03.2025 | 15:31 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: