ՖԻՆՔԱ Հայաստանը ստացել է MFR-ի՝ հաճախորդների պաշտպանության ոսկե մակարդակի հավաստագիր
18.03.2025 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՖԻՆՔԱ Հայաստան


«Այս հավաստագրումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ պահպանելով ֆինանսական ծառայությունների թափանցիկությունն ու պատասխանատու գործելակերպը, հոգ տանելով հաճախորդների իրավունքների եւ շահերի պաշտպանության մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
ՖԻՆՔԱ Հայաստանի գործադիր տնօրեն Սթիվեն Մայքլ Հասսը ընդգծել է MFR Gold հավաստագրի ձեռքբերման կարեւորությունը՝ նշելով, որ այս հաջողությունը վկայում է հաճախորդների պաշտպանության նկատմամբ կազմակերպության անսասան դիրքորոշման մասին։
Նա նշել է, որ այս կարեւոր նվաճումը ոչ միայն ուժեղացնում է հաճախորդների վստահությունը ՖԻՆՔԱ Հայաստանի նկատմամբ, այլեւ ամրապնդում է կազմակերպության նվիրվածությունը պատասխանատու ֆինանսական գործելաոճին՝ նպաստելով ավելի թափանցիկ եւ հաճախորդակենտրոն ֆինանսական համակարգի ձեւավորմանը։
ՖԻՆՔԱ Հայաստանի գործառնական տնօրեն Սուրեն Մարգարյանն ասել է, որ այս հավաստագրով եւս մեկ անգամ հաստատվում է՝ կազմակերպությունը մշտապես առաջնորդվում է հաճախորդամետ մոտեցմամբ՝ դնելով հաճախորդների շահերի պաշտպանությունը գործունեության կենտրոնում։
«Ոսկե մակարդակի հավաստագրումը վկայում է, որ ՖԻՆՔԱ Հայաստանը համապատասխանում է հաճախորդների պաշտպանության միջազգային բարձրագույն չափանիշներին՝ առաջարկելով արդար եւ հուսալի ֆինանսական լուծումներ:
Հաճախորդամետ գործունեությունից ելնելով՝ ՖԻՆՔԱ Հայաստանը շարունակաբար ներդրում է կատարում թվային նորարարությունների մեջ՝ ապահովելու հաճախորդների առավելագույն հարմարավետությունը։ Ելնելով դրանից ՖԻՆՔԱ-ն արդեն մեկնարկել է «ՖԻՆՔԱ» մոբայլ հավելվածը, որը թույլ է տալիս օգտվել ֆինանսական ծառայություններից ցանկացած պահի եւ ցանկացած վայրում, իրականացնել վարկերի հեռավար տրամադրում եւ մարում։ Թվային հարթակը կներառի նաեւ ավտոմատացված սքորինգային համակարգ՝ գործընթացն առավել դյուրին դարձնելու համար։ ՖԻՆՔԱ Հայաստանի նպատակն է դարձնել ֆինանսական ծառայությունները պարզ, արագ եւ հասանելի բոլոր հաճախորդների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՖԻՆՔԱ Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վարդան Հարոյանի խոսքով՝ այս հավաստագիրը փաստում է, որ կազմակերպությունը ոչ միայն ֆինանսապես օգնում է հաճախորդներին իրենց նպատակներին հասնելու համար, այլեւ աջակցում է նրանց շահերի ու իրավունքների պաշտպանության հարցում։
«ՖԻՆՔԱ Հայաստանը շարունակելու է զարգացնել եւ բարելավել իր ծառայությունները՝ պահպանելով հաճախորդների վստահությունը եւ ապահովելով առավել հարմարավետ ու հասանելի ֆինանսական լուծումներ։ Ընկերության համար կարեւորագույն արժեքը իր հաճախորդներն են, որոնք վստահում են ՖԻՆՔԱ-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
MFR-ի մասին
MFR-ը համաշխարհային վարկանիշային գործակալություն է, որը մասնագիտացած է ֆինանսական ոլորտում՝ տրամադրելով անկախ վարկանիշեր եւ հավաստագրեր: Դրա նպատակն է խթանել թափանցիկ գործելաոճը, հեշտացնել ներդրումները եւ նպաստել ոլորտի պատասխանատու զարգացմանը։
Վերջին լուրեր
18.03.2025 | 16:13 Նորություններ
ԿԲ նախագահ. Տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումը ճիշտ գործարք է
18.03.2025 | 13:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: