Ներդրումներ կատարելու հազարավոր շահավետ տարբերակներ կան, որոնք, սակայն, պարունակում են որոշակի ռիսկեր։Ամիօ բանկը ներկայացնում է, թե ինչու ընտրել ավանդը ներդրումներ կատարելու տասնյակ միջոցներից.«Ավանդի հիմնական գաղափարը ապահովությունն ու անվտանգությունն է։ Ավանդը կարող է համեմատության մեջ պակաս շահավետ թվալ, սակայն համեմատելիս չպետք է մոռանալ, որ այդտեղ կորուստների հնարավորությունը գրեթե զրոյական է։ՀՀ-ում անգամ որեւէ բանկի անվճարունակության դեպքում ավանդատուները չեն կորցնում իրենց գումարները, հատուկ այդ նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։ Բանկում ավանդները պաշտպանված են նաեւ ինֆլացիայից եւ գողություններից։Ի տարբերություն, օրինակ, ներդրումների բազմաթիվ այլ տարբերակների՝ ավանդատուն կարող է դադարեցնել ավանդային պայմանագիրը եւ վերցնել գումարը, երբ ցանկանում է։Ավանդ ձեւակերպելու համար պետք չէ ունենալ ֆինանսական կրթություն կամ կատարել բազմաթիվ ուսումնասիրություններ։ Ավանդների մասին ինֆորմացիան չափազանց հասանելի է»:Ամիօ բանկում ավանդ ձեւակերպելը նաեւ շատ պարզ է, պարզապես անհրաժեշտ է ներբեռնել AMIO Mobile հավելվածը, միանգամից հավելվածում դառնալ հաճախորդ, եթե դեռ հաճախորդ չեք եւ մի քանի վայրկյանում ձեւակերպել ձեր ավանդը մինչեւ 10,5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ դրամի եւ 5% տարեկան տոկոսային եկամտաբերությամբ դոլարի դեպքում։Ավելին իմանալու համար՝ Ամիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ:Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1839