Ֆասթ Բանկը, ամփոփելով 2024թ․-ն բարձր ֆինանսական ցուցանիշներով, արձանագրել է, որ նախորդ տարի բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 276 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 136%-ով (բացարձակ աճը՝ 159 մլրդ ՀՀ դրամ): Համախառն վարկային պորտֆելը հասել է 221 մլրդ ՀՀ դրամի՝ ավելանալով 147% (բացարձակ աճը 131 մլրդ ՀՀ դրամ), որից 39%-ը՝ սպառողական, 28%-ը՝ hիփոթեքային, 30%-ը՝ կորպորատիվ եւ 3%-ը՝ լիզինգ։Ֆասթ Բանկից հայտնել են, որ դրական ցուցանիշ է արձանագրվել նաեւ ավանդային պորտֆելում, նախորդ տարի բանկում ներգրավված ավանդներն աճել են 330%-ով եւ կազմել 147 մլրդ ՀՀ դրամ (բացարձակ աճը՝ 113 մլրդ ՀՀ դրամ), «ինչը վերահաստատում է Ֆասթ Բանկի վստահելիությունը»։ Սրան զուգահեռ, 229%-ով աճել են բանկի պարտավորությունները՝ կազմելով 207 մլրդ ՀՀ դրամ (բացարձակ աճը՝ 144 մլրդ ՀՀ դրամ)։ 2024 թվականին բանկի պարտատոմսերը կազմել են 13 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 129%-ով (բացարձակ աճը՝ 7 մլրդ ՀՀ դրամ)։ Նախորդ տարում Ֆասթ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 69 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 28% (բացարձակ աճը՝ 15 մլրդ ՀՀ դրամ), իսկ բանկի ընդhանուր շահույթը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ։«Ֆասթ Բանկն առաջնորդվում է հաճախորդակենտրոն քաղաքականությամբ, ըստ այդմ՝ նախորդ տարում վերաբրենդավորել է 31 մասնաճյուղ, բացել է երկու մասնաճյուղ. Երեւանում` «Հին Նորքը» եւ Գյումրիում` «Անի» մասնաճյուղը։Ըստ staff.am-ի ՀՀ աշխատաշուկա 2024 զեկույցի՝ Ֆասթ Բանկը ֆինանսաբանկային ոլորտի ամենախոշոր եւ ամենաակտիվ գործատուների առաջին հորիզոնականում է, բանկում աշխատում է հազարից ավելի մասնագետ։30%-ով աճել է Ֆասթ Բանկի կողմից ՀՀ պետական բյուջե գանձվող հարկը՝ հասնելով 4 մլրդ ՀՀ դրամի։ ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ֆասթ Բանկը 74-րդ հորիզոնականում է։Ֆասթ Բանկը, ֆինանսական դրական ցուցանիշներին զուգահեռ, նախորդ տարում մեծացրել է աջակցությունն ուղղված Հայաստանի սոցիալ-մշակութային ոլորտին։ Ֆասթ Բանկի օժանդակությամբ կայացել են բազում բարեգործական համերգներ, շախմատի միջազգային մրցաշար, բանկն աջակցել է դասական համերգների իրականացմանը, ներդրումներ է կատարել Հայաստանի մշակութային վայրերի՝ հատկապես թատրոնների ենթակառուցվածքների արդիականացման մեջ եւ այլն»«- ասվում է հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ եւ արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 968