Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առեւտրի ֆինանսավորման ոլորտում
13.03.2025 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /


Մրցանակաբաշխությունն իրականացվել է Ամստերդամում՝ «BAFT Europe Bank-2025» համաժողովի շրջանակում, որտեղ Կոնվերս Բանկը ներկայացրել է բանկի Ֆինանսական տնօրեն, Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Հրանտ Հակոբյանը։
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը նշել է, որ իրենց համար պատվավոր եւ պարտավորեցնող է առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի ջանքերին տրված այս բարձր գնահատականը.
«Այն ոչ միայն վկայում է ոլորտում հաջողությունների, արդյունավետության մասին, այլեւ մղում է նորարարական լուծումների, շարունակական զարգացումների, որոնք թույլ կտան այսուհետ եւս պահպանել առաջատարի դիրքերը առեւտրի ֆինանսավորման ոլորտում»:
«Կոնվերս Բանկը Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ընդգրկուն ծառայություններ առաջարկող ֆինանսական հաստատություն է: Այն կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչեւ առեւտրի ֆինանսավորման գործիքների ու վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: