FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչեւ մարտի 15-ը

12.03.2025 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #FINTECH360
2025 թվականի ապրիլին Երեւանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովը կմեկտեղի ավելի քան 200 մասնակցի, այդ թվում՝ բանկային եւ վճարային ոլորտների առաջատար փորձագետների, ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների, ֆինտեխ ստարտափների:

Նրանք կքննարկեն թվային փոխակերպման եւ բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը։

Համաժողովը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 16-19-ը Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի եւ KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։

Քննարկման հիմնական թեմաներն են՝ արհեստական բանականություն (AI), կրիպտոարժույթներ, բլոկչեյն, ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi), ծառայությունների հիպերանձնավորում, միջազգային դրամական փոխանցումների շուկայի հետագա զարգացում, ինչպես նաեւ ֆինտեխ լուծումներ բրոքերային եւ ապահովագրական ծառայություններում:

Խոսնակների թվում են Ստեֆան Լուկասը (FinTech Armenia), Ուրս Բոլտը (The Banking Academy), Ռուբեն Ինջիկյանը (Webster University Geneva Campus), Տակեշի Կիտոն (Elevandi Japan), Մեսրոպ Հակոբյանը (Յունիբանկ), Շալվա Մելաձեն (KWIKPAY), Սեյրան Սարգսյանը (UBPay), Սերգեյ Լյալինը (Cbonds), Պեգոր Փափազյանը (Թումո):

«Համաժողովին մասնակցությունը հիանալի հնարավորություն է ծանոթանալու շուկայի առաջատարների ռազմավարությանը, որը կարող է բեկում մտցնել բիզնեսում։ Ինտենսիվ քննարկումները, արդիական ծրագիրը, մշակութային բազմազան միջոցառումները եւ ակտիվ նեթվորքինգը բարենպաստ պայմաններ են ստեղծում կարծիքների փոխանակման համար։ Մինչեւ մարտի 15-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար»,- ասվում է Յունիբանկի հաղորդագրությունում:

Համաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ եւ գրանցվել fintech360.io կայքում:
Դիտում՝ 6384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW