Ակբա Լիզինգի աջակցությամբ «Վիժնմեդը» ձեռք է բերել ժամանակակից ու գերհզոր սարքավորումներ

11.03.2025 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
# Ակբա Լիզինգ #«Վիժնմեդ»
«Վիժնմեդ» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին եւ մինչեւ ակնաբուժական ծառայությունների մատուցումը զբաղվել է բժշկական սարքավորումների ներմուծմամբ։

2023 թվականին «Վիժնմեդն» ընդլայնվել է եւ տրամադրում է նաեւ ակնաբուժական ծառայություններ. կարճ ժամանակահատվածում «Վիժնմեդն» արդեն իսկ հասցրել է սպասարկել ավելի քան 10.000 բուժառուի։

Ակնաբուժական կլինիկայում աշխատում են բժշկական նորագույն ախտորոշիչ եւ բուժական սարքավորումներով, բարձրակարգ նյութերով, որոնցից շատերի ներկայացուցիչը Հայաստանում հենց «Վիժնմեդն» է։

Ակնաբուժական կլինիկայի գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ կլինիկան համալրվել է ճշգրիտ ախտորոշում ապահովող առաջադեմ սարքավորումներով:

«Մեր կլինիկայում իրականացվում են ակնաբուժության ոլորտում կատարվող գրեթե բոլոր տեսակի միջամտություններն ու վիրահատությունները՝ տեսողության լազերային շտկում, կատարախտի, գլաուկոմայի լազերային բուժում, ցանցաթաղանթի վիրահատություններ եւ այլն: 2023-ին հիմնադրեցինք մեր սեփական ակնաբուժական կլինիկան։ Այս գործընթացում մեզ աջակցեց Ակբա Լիզինգը, որի աջակցությամբ ձեռք բերեցինք ժամանակակից ու գերհզոր սարքավորումներ։ Այս սարքերը բուժանձնակազմին հնարավորություն են ընձեռում ապահովել ճշգրիտ ախտորոշում, ինչը պրոֆեսիոնալ, լիարժեք ու գրագետ բուժման գրավականն է»,- նշել է «Վիժնմեդ» ընկերության տնօրեն, համահիմնադիր Անուշավան Կարապետյանը։

Նշվում է, որ առաջիկայում ակնաբուժարանն ավելի կընդլայնվի՝ հնարավորություն ստանալով ընդունել ավելի մեծ թվով բուժառուների։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Դիտում՝ 1662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW