Mastercard-ը կաջակցի Mashreq թվային բանկի գործարկմանը Պակիստանում

10.03.2025 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Mastercard-ը կաջակցի ԱՄԷ-ում գործող Mashreq բանկային խմբին՝ Պակիստանում  թվային բանկ գործարկելու համար։

Գործընկերության շրջանակում մի շարք թվային ծառայություններ կառաջարկվեն Պակիստանի անհատ սպառողներին եւ բիզնեսին:

Տարեսկզբին Mashreq Pakistan-ը սահմանափակ արտոնագիր է ստացել Պակիստանի Պետական բանկից՝ թվային մանրածախ բանկի պիլոտային գործունեությունը սկսելու համար:

Պակիստանը կդառնա Mashreq-ի ներկայության 14-րդ երկիրը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15288

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW