ԷՖԵՍ ԱՓԲԸ-ն ամփոփել է 2024-ի 4-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները

05.03.2025 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԷՖԵՍ ԱՓԲԸ #ֆինանսական ցուցանիշներ
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը, մուտք գործելով շուկա 2023թ․հուլիսին, 2024թ․կարողացել է ապահովել աճի բարձր տեմպեր՝ ամրապնդվելով որպես ապահովագրական շուկայի կամավոր տեսակներով առաջատար (բացառելով ԱՊՊԱ-ն եւ Սոցփաթեթը)։

Չնայած առկա մարտահրավերներին՝ ԷՖԵՍ-ն իրեն դիրքավորել է որպես շուկայի առավել նորարար մասնակից՝ կենտրոնանալով միջազգային համագործակցության եւ նոր պրոդուկտների մշակման վրա։

Ընկերության` 2024թ. ֆինանսական տարում գրանցած հիմնական հաջողությունները

•    Համախառն հաշվեգրված ապահովագրավճարները կտրուկ աճ են արձանագրել՝ կազմելով 11.8 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ մեծ է շուրջ 4 անգամ։
•    Ապահովագրավճարների աճին առավելապես նպաստել է գույքի ապահովագրության պորտֆելի աճը (տարեկան աճը կազմել է շուրջ 3.3 մլրդ դրամ), որին հաջորդել են առողջության ապահովագրության պորտֆելի աճը (2.9 մլրդ դրամ աճ) եւ ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրության պորտֆելի աճը (1.2 մլրդ դրամ աճ)։
•    Արդյունքում, Ընկերությունն ամրապնդել է դիրքը որպես ապահովագրական շուկայի կամավոր տեսակներով առաջատար՝ 31.5% մասնաբաժնով՝ միաժամանակ զբաղեցնելով 3-րդ տեղը ամբողջ ապահովագրական շուկայում (16.8% մասնաբաժին) հավաքագրված ապահովագրավճարների ծավալով։
•    Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են ավելի քան 3 անգամ՝ կազմելով 9.0 մլրդ դրամ։ Միաժամանակ, տեղի է ունեցել ընդհանուր կապիտալի համալրում 37%-ով՝ կազմելով 2.35 մլրդ դրամ։ Արդյունքում՝ կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.28 եւ գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։
•    Զուտ գործառնական եկամուտը 2024 թվականին կազմել է 1.64 մլրդ ՀՀ դրամ, վերջինս նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է շուրջ 12 անգամ։ Ընդ որում, աճի բարձր տեմպեր են ապահովել միաժամանակ թե՛ ապահովագրական, թե՛ ներդրումային գործունեությունից ստացված արդյունքը։ Մասնավորապես, ապահովագրական ծառայությունների գծով արդյունքը 2024 թվականին կազմել է 1.3 մլրդ ՀՀ դրամ (82.1 մլն ՀՀ դրամ՝ 2023 թվականին), իսկ ներդրումային գործունեությունից արդյունքը՝ 371 մլն ՀՀ դրամ (57.8 մլն ՀՀ դրամ՝ 2023 թվականին):
•    2024թ․Ընկերությունը կարողացել է հաղթահարել նախորդ ներդրումային տարվա բացասական արդյունքը՝ ապահովելով 82.1 մլն դրամ զուտ շահույթ։ Ներդրումների եկամտաբերության գործակիցը (ROI) կազմել է 11.2%, իսկ եկամտաբերությունն ըստ ակտիվների (ROA) ` 1.0%:

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանն ասել է, որ 2024-ը ԷՖԵՍ-ի համար նշանակալի տարի էր, «քանի որ մենք մեր առաջին ամբողջական տարին անցկացրինք շուկայում»:

«Մեկուկես տարվա ընթացքում մենք ոչ միայն գրանցեցինք արագ աճ, այլեւ ստեղծեցինք կայուն հիմք երկարաժամկետ հաջողությունների համար։ Մեր արդյունքները վկայում են մեր ռազմավարական տեսլականի արդյունավետության մասին, որը կենտրոնացած է նորարարության, հաճախորդների ներգրավման եւ թվայնացման վրա։

Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք առաջարկել եզակի եւ մատչելի ապահովագրական լուծումներ։ Մեր նոր միջազգային ապահովագրական պրոդուկտները եւ բջջային հավելվածը մեծացրել են հաճախորդների հարմարավետությունը եւ հաճախորդակենտրոն լուծումները, ինչը վերահաստատում է մեր հավատարմությունը թվայնացմանը եւ ստեղծագործ աշխատանքին։

2025 թվականին մենք շարունակելու ենք ընդլայնել ապահովագրական նորարարության սահմանները եւ վստահ ենք, որ այս նախաձեռնություններն էլ ավելի կամրապնդեն մեր դիրքերը Հայաստանի ապահովագրական շուկայում»,- ասել է Արեւշատ Մելիքսեթյանը:

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշները

(մլն Դրամ)

2024

2023

Աճ

Աճի տեմպ (%)

Համախառն Հաշվեգրված ապահովագրավճարներ

11,803.1

3,046.6

8,756

287.4%

Զուտ Գործառնական Եկամուտ

1,640.3

139.9

1,500

1072.7%

Ապահովագրական ծառայությունների գծով արդյունք

1,269.0

82.1

1,187

1446.2%

Ներդրումային արդյունք

371.3

57.8

314

542.4%

Զուտ շահույթ

82.1

(291.7)

374

128.2%

         

(մլն Դրամ)

31/12/2024

31/12/2023

Աճ

Աճի տեմպ (%)

Ընդհանուր Ակտիվներ

8,998

2,956

6,042

204.4%

Ընդհանուր Պարտավորություններ

6,651

1,246

5,404

433.7%

Սեփական Կապիտալ

2,348

1,710

638

37.3%

Բաժնետիրական կապիտալ

2,500

2,000

500

25.0%


Շուկայում առաջատար ապահովագրական ուղղություններ

Ընկերությունը շուկայում առաջատար դիրք է գրավում ապահովագրության մի շարք տեսակների գծով։ Մասնավորապես, գույքային եւ ճամփորդության ապահովագրության տեսակներով շուկայի գերակշիռ մասը (համապատասխանաբար՝ 45․9% եւ 43.5%) բաժին է ընկել ԷՖԵՍ-ին։ Վերջինս շուկայի նշանակալի մասնաբաժնի է տիրապետում նաեւ դժբախտ պատահարներից, ավտոմեքենաների (ԿԱՍԿՈ) եւ կամավոր բժշկական ապահովագրության տեսակներով։



Ներդրումներ տեխնոլոգիաների եւ նորարարությունների մեջ

2024թ․ԷՖԵՍ-ը 396.5 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ներդրումներ է իրականացրել տեխնոլոգիական լուծումների եւ նորարարությունների զարգացման ուղղություններով, ներառյալ՝ թվային հարթակների կատարելագործումը, ինչը մեծացրել է հաճախորդների համար ապահովագրական ծառայությունների հասանելիությունն ու սպասարկման արագությունը։
Տեխնոլոգիական ներդրումների կարեւորագույն ուղենիշը EFES Insurance բջջային հավելվածի թողարկումն ու 2025թ.-ին դրա շարունակական զարգացման ծրագրերն են։

Համապատասխանություն միջազգային ստանդարտներին

Ընկերությունն (ըստ արտաքին աուդիտի եզրակացության ամսաթվի) առաջինը ՀՀ ապահովագրական շուկայում IFRS17 «Ապահովագրության պայմանագրեր» փոփոխված միջազգային ստանդարտներին առանց վերապահումների համապատասխանության հավաստում է ստացել 2024թ․-ին արտաքին աուդիտորական Գրանդ Թորնթոն ընկերության կողմից։

ԷՖԵՍ Ապահովագրական Ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված 2023 թվականին՝ այն ներկայացված է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ եւ բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2024թ․-ին հավաքագրելով 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարներ։ Իր 200-ից ավելի փորձառու մասնագետով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցությունները՝ ապահովելով իր հաճախորդներին ժամանակակից եւ մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն եւ հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական եւ ստեղծագործ կողմերի վրա»։
Դիտում՝ 8844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW