Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով. 0% միջնորդավճար ԱՄՆ դոլարով, Եվրոյով, Անգլիական ֆունտ ստեռլինգով եւ ԱՄԷ դիրհամով SWIFT փոխանցումների համար:«Այս առաջարկն առանձնապես կհետաքրքրի արտասահմանյան ընկերությունների հետ գործարար կապեր ունեցող, այդ թվում՝ ներմուծման, արտադրության, բեռնափոխադրումների կամ տուրիզմի ոլորտի, ծառայություններ մատուցող այն ընկերություններին, որոնց համար միջազգային փոխանցումներն առօրյա բիզնես գործունեության անբաժանելի մասն են»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Առաջարկից կարող են օգտվել ինչպես Կոնվերս Բանկի հաշվետեր, այնպես էլ բանկի հաճախորդ չհանդիսացող տնտեսվարողները՝ այցելելով բանկի ցանկացած մասնաճյուղ: Կոնվերս Բանկի հաշվետեր իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են SWIFT փոխանցումներ կատարել նաեւ առցանց՝ Converse Business հավելվածով:Մանրամասն՝ այստեղ, զանգահարել 010511211, 093250267 հեռախոսահամարներով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2109