ԵՄ-ն ռուսական 13 բանկի անջատել է SWIFT միջազգային համակարգից

24.02.2025 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ #SWIFT
Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Դրանք ուղղված են 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձանց:

Meduza-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն նաեւ որոշել է ռուսական 13 բանկի անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից։

«Առաջին անգամ ԵՄ-ն արգելք է դրել Ռուսաստանից դուրս գտնվող վարկային եւ ֆինանսական հաստատությունների գործարքների վրա, որոնք օգտագործում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգը (SPFS):

Բացի այդ, պատժամիջոցների փաթեթով կասեցվում է ռուսական ութ լրատվամիջոցի լիցենզիա, որ հեռարձակվում են Եվրամիությունում:

ԵՄ-ն նաեւ ընդլայնել է արգելված ապրանքների ցանկը, որոնք նպաստում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 7184

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW