IDBank-ը թողարկում է նոր քարտ բիզնեսների համար՝ ընդլայնելով նրանց հնարավորություններն ու վճարումները դարձնելով շահավետ եւ հարմարավետ։ Visa Signature Business քարտը բանկի հերթական պրոդուկտն է, որ բիզնեսների համար բազմաթիվ վճարային հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհով ճամփորդելիս։ Արտոնյալ՝ ամբողջ աշխարհումԲիզնեսները հաճախ են աշխատակիցներին գործուղում աշխարհի տարբեր երկրներ ու կանգնում կազմակերպչական մի շարք հարցերի առաջ։ Visa Signature Business քարտը պատվիրելու դեպքում ավտոմատ կերպով դառնում եք արտոնյալ հաճախորդ աշխարհի մի քանի տասնյակ հազար վայրերում՝ սկսած հյուրանոցների առցանց ամրագրումների դեպքում զեղչերից եւ քեշբեքերից մինչեւ ճամփորդական ապահովագրություն, եւ ճամփորդական վճարումները դառնում են առավել շահավետ։Lounge Key աշխարհի 1200 օդանավակայանումՁեռք բերելով IDBank-ի Visa Signature Business քարտը՝ կստանաք հնարավորություն տարեկան երկու անգամ միանգամայն անվճար մուտք գործել աշխարհի ավելի քան 450 քաղաքում մոտ 1200 օդանավակայանների Lounge սրահներ՝ ստանալով արտոնյալ սպասարկում անմիջապես օդանավակայանում եւ անցկացնելով սպասման ժամերը հարմարավետ միջավայրում։Քեշբեք հյուրանոցներ ամրագրելիս Այս քարտով ճամփորդելու հերթական առավելությունը քեշբեքերն են, երբ հյուրանոցներ եք ամրագրում։ Booking.com-վ Visa Signature Business քարտով հյուրանոցների համար վճարելիս կստանաք 10% քեշբեք։ Ճամփորդական ապահովագրություն Քարտը մեծամասամբ փակում է ճամփորդական ապահովագրության բոլոր կետերն ու ծախսերը․ ճամփորդելիս այդ մասին մտածելու կարիք այլեւս չկա։ Իրավաբանական եւ հաշվապահական խորհրդատվություն Visa Signature Business քարտապանները հնարավորություն ունեն տարեկան մեկ անգամ ստանալ իրավաբանական եւ հաշվապահական անվճար խորհրդատվություն։ Աշխատանքային հայտարարություններ գործընկեր կայքերումԹիմը համալրելն անգամ այս քարտի հետ ավելի հեշտ է․ օրացուցային տարվա ընթացքում մեկ ամիս կարող եք անվճար աշխատանքային հայտարարություններ տեղադրել Job.am կայքում։ Զեղչեր սոցիալական մեդիայի գովազդային հարթակներումԲիզնեսների աշխատանքային գործունեությունն այսօր բարդ է պատկերացնել առանց սոցիալական հարթակներում եւ էջերում տեղադրված գովազդների․ այս քարտով գովազդները տեղադրելիս կստանաք 10% զեղչ Google Ads եւ LinkedIn Ads հարթակներում։ Քարտի բազմաթիվ այլ առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 14255