Եվրոպական ԿԲ ղեկավարները կոչ են անում պարզեցնել բանկային կարգավորումը
19.02.2025 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.reuters.com/

Frank Media-ն`վկայակոչելով է Bloomberg-ը, հաղորդում է, որ ԵՄ գործադիր մարմնին հասցեագրված նամակում նրանք նշել են, որ կանոնների գործող համակարգը ավելորդ բարդություն է ստեղծում եւ եվրոպական բանկերին անբարենպաստ վիճակում է դնում այլ իրավասություններից մրցակիցների համեմատ:
Կենտրոնական բանկերի ղեկավարներն ընդգծում են, որ կարգավորող պահանջներն իրենց ներկայիս տեսքով կարող են խեղաթյուրել մրցակցային միջավայրը՝ առանց ֆինանսական կայունության համար շոշափելի օգուտներ ապահովելու:
Համակարգի վրա ճնշումը մեծացել է բանկային կանոնակարգերի գլոբալ վերանայման ֆոնին. Դոնալդ Թրամփի վարչակազմի գալուց հետո ԱՄՆ-ում ֆինանսական հատվածն ակտիվացրել է ջանքերը՝ 2008 թվականի ճգնաժամից հետո ներդրված որոշ նորմերի թուլացման ուղղությամբ:
Նամակի հեղինակներն առաջարկել են ընթացիկ կանոնակարգերի բազմակողմանի վերանայում իրականացնել` բացահայտելու համար այն ոլորտները, որտեղ եվրոպական պահանջները չափազանց բարդ են կամ խոչընդոտներ են ստեղծում միջազգային մրցակցության համար:
Նամակում կարգավորիչները նաեւ ընդգծել են, որ ավելի պարզ կանոնները ոչ միայն կուժեղացնեն բանկերի մրցակցային դիրքերը, այլեւ կբարձրացնեն ֆինանսական համակարգի կայունությունը։
«Ֆինանսական կայունությունը պահանջում է հստակ, կանխատեսելի եւ համաչափ կարգավորող շրջանակ, իսկ կանոնների հետեւողական ու խելամիտ պարզեցումը կօգնի ապահովել դրանց արդյունավետ իրականացումը», - գրել են կենտրոնական բանկերի ղեկավարները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: