Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

19.02.2025 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ համատեղ գործողությունների արդյունքում դադարեցրել է փողերի լվացման մեջ կասկածվող ցանցի գործողությունը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսպանական ոստիկանության մամուլի հաղորդագրությանը։

Դրանում ասվում է, որ «կալանավորվել է 14 մարդ, ովքեր ամսական մի քանի միլիոն եվրո ծավալի փողերի լվացման ծառայություններ են մատուցել ալբանական, սերբական, հայկական, չինական, ուկրաինական եւ կոլումբիական հանցավոր կազմակերպություններին»։

«Իսպանիայում խումբը բաշխված էր տարբեր քաղաքներում գտնվող գրասենյակների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում էր «գանձապահի» կողմից, որը զբաղվում էր ամենօրյա կանխիկ գումարների ստացմամբ եւ վճարումներով, որոնք երբեմն հասնում էին €300 հազարի», - նշել են ոստիկանությունում:

Կալանավորվածների թվում են Ռուսաստանի, Ալբանիայի, Հայաստանի, Չինաստանի, Կոլումբիայի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի քաղաքացիներ։

Հետաքննությունը սկսվել էր 2023թվականին։ Խմբավորման «հաճախորդները» Իսպանիայում գործող հանցավոր խմբերի անդամներն էին։ Խուզարկությունների ընթացքում իրավապահները առգրավել են ավելի քան €1 մլն կախիկ գումար։
Դիտում՝ 8642
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW