Իրանի Կենտրոնական բանկը փոխանակման կետերում կրիպտոարժույթի օրական փոխանակման ծավալն ավելացրել է 8 անգամ։Այսուհետ Իրանում փոխանակման կետերը կկարողանան օրական փոխանակել 2 միլիարդ ռիալի (մոտ 3,57 հազար դոլար) կրիպտոարժույթ։Նախկինում փոխանակման կետերը կարող էին օրական փոխանակել 250 միլիոն ռիալի (մոտ 446 ԱՄՆ դոլար) կրիպտոարժույթ։Իրանում կրիպտոարժույթի փոխանակման գործընթացը, համապատասխան տվյալները եւ փաստաթղթերը վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 6623