Թվային ռուբլին (Central bank digital currency, CBDC) վաղեմության ժամկետ չունի, ուստի չի կարող «այրվել», այն նաև հարկադիր վճարային գործիք չի դառնա քաղաքացիների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան։Նա ընդգծել է, որ չարագործներն այժմ ակտիվորեն շահարկում են թվային ռուբլու թեման։ Կենտրոնական բանկի դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ «թվային ռուբլին շարունակում է մնալ մեր ազգային ռուբլին, որին մենք սովոր ենք, որն օգտագործում ենք՝ միայն թե թվային տեսքով»: Բակինան ընդգծել է, որ CBDC-ն հուսալի է և ունի տեխնոլոգիական պաշտպանության ամենաբարձր մակարդակը:Թվային ռուբլին ՌԴ ազգային արժույթի երրորդ ձևն է, որը Ռուսաստանի բանկը նախատեսում է թողարկել՝ ի լրումն առկա փողերի տեսակների (կանխիկ և անկանխիկ): Սպասվում է, որ թվային ռուբլու լայն շրջանառության մեջ ներմուծումը կսկսվի աստիճանաբար՝ 2025 թվականի հուլիսի 1-ից։ Tweet Դիտում՝ 3356