Թույլատրվել է «Շեն Կոնցեռնի» պարտատոմսերը վաճառքը ՀՖԲ-ում
20.01.2009 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Հունվարի 19-ից թույլատրվել է «Շեն Կոնցեռն» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը վաճառքը Հայաստանի ֆոնդային բորսայի /ՀՖԲ/ Cbond ազատ հարթակում:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՖԲ մամլո ծառայությունում, բորսա են հանվել ընկերության 60 հազար պարտատոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազ. դրամ անվանական արժեքով եւ տարեկան 11% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Թողարկումը ենթակա է մարման 2011թ. դեկտեմբերի 2-ին: Պարտատոմսերի բորսային հապավումն է՝ SHNCB4:
Սա «Շեն Կոնցեռնի» պարտատոմսերի չորրորդ թողարկումն է, որը շրջանառվելու է ՀՖԲ-ում: Նախորդ երեք թողարկումները (SHNCB1, SHNCB2 եւ SHNCB3) մարվել են 2007-2008 թվականներին:
«Շեն Կոնցեռնը» զբաղվում է շինանյութերի արտադրությամբ ու իրացմամբ: 2008թ. երրորդ եռամսյակի վերջին ընկերության ընդհանուր կապիտալը գերազանցել է 2.8 մլրդ դրամը:
2006թ. օգոստոսից «Շեն Կոնցեռն» ՓԲԸ-ն վարկանշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Ներկայումս ընկերությանը շնորհված է «Բ» վարկանիշը:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: