ԶՊՄԿ-ն աշխատանքից հեռացրել է սաբոտաժը հրահրող 8 աշխատակցի

07.02.2025 | 17:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ #սաբոտաժ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) սկսել է անօրինական գործողությունների եւ արտադրության սաբոտաժը հրահրող եւ կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց:

Ընկերությունից հայտնում են, որ խստորեն պահպանվում են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։

Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել ութ աշխատակցի վերաբերյալ՝

Մարգարյան Շավարշ Հովհաննեսի
Արշակյան Կարեն Մարութի
Մխիթարյան Վահե Սամվելի
Բաբաջանյան Գոռ Վրեժի
Բաբաջանյան Վահե Վրեժի
Բաբաջանյան Արթուր Վրեժի
Անդրեասյան Կարեն Արկադիի
Աթայան Տիգրան Արշամի

«Վերոնշյալ անձինք այլեւս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ եւ այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որեւէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։

Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր եւ կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների եւ Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ եւ նպաստներ վճարելու հնարավորությունը»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:
Դիտում՝ 3847
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW