«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից կգործի «Գործարքի տեսակ» նոր դաշտ

07.02.2025 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր
Պետական եկամուտների կոմիտեի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։

Հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները՝ «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։

Հարկային հաշիվների դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝

* «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող»,
* «ԱԱՀ-ից ազատված»,
* «Այլ»
 
Հաշիվ վավերագրերի դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝
 
* «Հարկման հատուկ համակարգ»,
* «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող»,
* «ԱԱՀ-ից ազատված»,
* «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող»,
* «Արտահանում»,
* «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում»

Հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունները՝ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների և XML-ների տվյալները կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Դիտում՝ 3281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW