Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

06.02.2025 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Ակբա բանկ
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաեւ վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating)։

Ակբա բանկի՝ Fitch-ի կողմից վերահաստատված վարկանիշը հավասար է Հայաստանի վարկանիշին (BB-) եւ գործակալության կողմից Հայաստանում տրամադրված ամենաբարձր վարկանիշն է։

«Fitch-ի կողմից շնորհված վարկանիշը արտացոլում է բանկի ամուր ֆինանսական դիրքը, կապիտալի կայուն դիրքը եւ ակտիվների որակի բարելավումը: Բանկի կայուն հեռանկարն արտացոլում է մրցակցային դաշտում կողմնորոշվելու եւ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու կարողությունը։

Fitch-ը շեշտել է, որ Ակբա բանկի ակտիվների որակը եւ ֆինանսական կայունությունը շարունակում են մնալ բարձր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 3446

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW