Սննդամթերք արտադրողների հարկային վճարումների գրեթե 50%-ը ապահովել է 3 ընկերություն
06.02.2025 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ /


Հարկային վճարումների գրեթե 50%-ը բաժին է ընկնում երեք կազմակերպության․
1․Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունը վճարել է 8.2 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 19%-ը․
2․Հրուշակեղենի և պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը վճարել է 8.0 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 18%-ը․
3․Ալյուրի արտադրությամբ զբաղվող «Բաղրամյան» ընկերությունը վճարել է 3.9 մլրդ դրամի հարկ կամ ոլորտի հարկերի 9%-ը։
Ինչպե՞ս է փոխվել պատկերը 2023թ․-ի համեմատ
Սննդամթերքի արտադրության ոլորտի կազմակերպությունների կողմից 2024թ. վճարված հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 13%-ով կամ 5մլրդ դրամով:
2024 թվականին «Աթենք» ընկերության կողմից վճարված հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 3.2 մլրդ դրամով: Արդյունքում ընկերությունը 2024 թվականին հանդիսացել է ոլորտի խոշորագույն հարկատուն:
Միևնույն ժամանակ, «Գրանդ Քենդի» ընկերության կողմից վճարված հարկերը նախորդ տարվա համեմատ գրեթե անփոփոխ են մնացել: Արդյունքում ընկերությունը շարունակում է մնալ ոլորտի առաջատար ընկերությունների եռյակում։
Ի տարբերություն այս ընկերությունների՝ «Բաղրամյան» ընկերության հարկային վճարումները 2024 թվականին նվազել են 2.1 մլրդ դրամով, սակայն այս ընկերությունը նույնպես շարունակում է մնալ ոլորտի առաջատար ընկերությունների եռյակում։
Ստորև ներկայացված է Հայաստանում սննդամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող 10 խոշոր հարկատուների 2024 թվականի տարվա ամփոփիչ ցանկը:
ՀՀ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության անվանում |
2024թ. հաշվետու տարում վճարված հարկեր (հազ․ դրամ) |
1 |
00006487 |
ԱԹԵՆՔ |
8,222,533 |
2 |
02226764 |
ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ |
8,058,956 |
3 |
04428338 |
ԲԱՂՐԱՄՅԱՆ |
3,926,766 |
4 |
01815543 |
ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ |
2,666,578 |
5 |
01240274 |
ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ |
1,863,133 |
6 |
01218536 |
ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ Հ/Ձ |
1,488,529 |
7 |
03500472 |
ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ |
1,134,879 |
8 |
01214053 |
ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ |
1,026,263 |
9 |
02579983 |
ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ |
856,627 |
10 |
05546238 |
ԱԱ ՏՐԱՆԶԻՏ |
821,333 |
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: