Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին

05.02.2025 | 10:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Miami-Dubai Chamber of Commerce 2
Հունվարի 29-ին Downtown Miami-ում տեղի է ունեցել Miami-Dubai Chamber of Commerce-ը, որին մասնակցել է Evocabank-ը՝ որպես պլատինում հովանավոր։

«Լինելով արագ զարգացող ֆինանսական հաստատություն՝ Evocabank-ը շարունակում է ընդլայնել իր կապերն ու աջակցել գլոբալ բիզնես ինտեգրացիային։ Miami-Dubai Chamber of Commerce (MDCC)-ը, որը նախորդ անգամ կայացել էր Dubai-ում, այս անգամ տեղի է ունեցել Miami-ում՝ նպատակ ունենալով ամրապնդել ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի եւ միջազգային շուկաների միջեւ միջազգային կապերը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Միջոցառման ընթացքում Evocabank-ը ներկայացրել է հայաստանյան ֆինանսական համակարգը, ներդրումային հնարավորություններն ու իր ռազմավարական ուղղությունները։ Բանկի ներկայացուցիչները հանդիպել են ոլորտի առաջատար փորձագետների, ներդրողների եւ ձեռնարկատերերի հետ՝ ստեղծելով համագործակցության նոր ուղիներ։

Evoca-ն շարունակում է կապեր հաստատել ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ Ասիայի շուկաների հետ՝ աջակցելով միջազգային հարաբերությունների ամրապնդմանը։

2024 թվականի դեկտեմբերի 10-ին Dubai-ի հեղինակավոր Capital Club-ում կայացած Miami-Dubai Chamber of Commerce-ին Evocabank-ը կրկին մասնակցում էր՝ որպես պլատինում հովանավոր։ Միջոցառման մանրամասներն այստեղ։
Դիտում՝ 2930

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW