Գալստյան. Երեւանում տրանսպորտի սակագնի բարձրացումից գնաճը կարող է կազմել 0,1%

04.02.2025 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #տրանսպորտի թանկացում
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Երեւանում հասարակական տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել 0,1%:

«Սպառողական զամբյուղում հանրային տրանսպորտի ծառայությունների տեսակարար կշիռը 0.4% է, որից 0.23%-ը պատկանում է Երեւանին:

Եթե դիտարկում ենք, որ Երեւանում մարդիկ հանրային տրանսպորտից օգտվելու փաթեթներ չեն գնում եւ տրանսպորտից օգտվում են՝ վճարելով 150 դրամ, այսինքն՝ 50% թանկացում է լինում, ընդհանուր սպառողական գների ինդեքսի վրա դա ունենում է 0.1%-ի ազդեցություն»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:
Դիտում՝ 5171

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW