Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից եւ հակառակ ուղղությամբ Ամիօ բանկում՝ UBPay համակարգովԱմիօ բանկն առաջարկում է կատարել արագ դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան եւ ստանալ փոխանցումներ Ռուսաստանից՝ UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, առանց հաշվի բացման եւ վայրկյանների ընթացքում:Բանկից հայտնում են, որ դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաեւ ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո եւ ՌԴ ռուբլի արժույթներով:Նշվում է, որ Ամիօ բանկում արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործում են արտոնյալ փոխարժեքներ:Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ։Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2424