Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը հաստատելուց հետո փետրվարի 7-ից յուրաքանչյուր օր Միասնական սոցիալական ծառայության կողմից կձեւավորվի շահառուների ցուցակ, որը կուղարկվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։Ծառայությունը շահառուների ցուցակն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վարկավորողի կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափ է սահմանում 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։Որոշմամբ սահմանված բռնագանձման նոր չափը՝ 20%-ը, միջոցառման շահառուների նկատմամբ կկիրառվի Միասնական սոցիալական ծառայության կողմից կազմված ցուցակն ստանալուն հաջորդող ամսվա 1-ից եւ կգործի 24 ամիս ժամկետով։Միասնական սոցիալական ծառայության կողմից ձեւավորող ցուցակում ընդգրկվելու համար անձը՝ • պետք է 2025թ․ փետրվարի 1-ից 2026 թվականի հունվարի 31-ը միայն մեկ անգամ ներկայացնի դիմում կամ առցանց եղանակով՝ www.e-social.am կայքի միջոցով կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում այցելելով,• 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առեւտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում վարկառուի որեւէ վարկ դասակարգվել է որպես անհուսալի է (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով), եւ որի կամ որոնց մայր գումարը կամ գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 դրամը (համարժեք արտարժույթը),• միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է գրանցված աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության։ Tweet Դիտում՝ 1923