2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 8%-ով, իսկ 2024թ. դեկտեմբերին 2023թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 4․7%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 4.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.6%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 14.5%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 17%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10.6%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 6.5%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 0.3%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.6%-ով:Միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 6.4%-ով (պետական՝ 7.9%-ով, ոչ պետական՝ 5․7%-ով):Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 41․5%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 53․1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 33.8%-ով:Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1646