Toyota-ն պահպանել է մեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարի տիտղոսը

30.01.2025 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
Toyota Motor ընկերությունը հինգերորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել աշխարհում ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով:

Այդ մասին է վկայում ճապոնական ընկերության հրապարակած վիճակագրությունը, որը վկայակոչում է ՏԱՍՍ-ը։

Չնայած ընկերության վաճառքի ծավալները 2024 թվականին նվազել են 3,7%-ով, Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 821 480 ավտոմեքենա, ինչը նրան թույլ է տվել հերթական անգամ առաջ անցնել Volkswagen-ից:

Անցյալ տարի Volkswagen-ն ամբողջ աշխարհում վաճառել է շուրջ 9,02 մլն ավտոմեքենա՝ նվազում է կազմել է 2,3%:

Երրորդ տեղը զբաղեցնում է կորեական Hyundai Motor-ը, որն ամբողջ աշխարհում վաճառել է 7,23 միլիոն ավտոմեքենա:
Դիտում՝ 7841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW