Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի կողմից: Համակարգի՝ հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Payment Channels» անվանակարգում:Մրցանակը բանկին է շնորհվել քարտային փոխանցումների ոլորտում նորարար մոտեցումների, հաջողությունների, ինչպես նաեւ նոր կապուղիների ներդրմամբ հաճախորդներին ընձեռվող հնարավորությունների ընդլայնման շնորհիվ: Կոնվերս Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցում է 2009թ.-ից, այդ թվում՝ մասնակցելով օնլայն դասընթացների, իրականացնելով խրախուսման արշավներ: Բանկում հայտնել են, որ այս պահին եւս բանկը խրախուսման արշավ է իրականացնում Mastercard քարտապանների համար, որի շրջանակում խաղարկվում է չորս էլեկտրամոբիլ: Նշվում է, որ առաջիկայում համագործակցության շրջանակում բանկը հանդես կգա նոր, հետաքրքիր առաջարկով:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1685