«Արզնի» թռչնաֆաբրիկան հյուրընկալել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին
27.01.2025 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Արզնի» թռչնաֆաբրիկա










«Արզնիի» տնօրեն Գեւորգ Ջանվելյանի ուղեկցությամբ Նաննա Սկաուն շրջայց է կատարել ֆաբրիկայում, ծանոթացել արտադրական գործընթացներին, նորագույն տեխնոլոգիաներին ու սարքավորումներին, ընկերության առաջիկա ծրագրերին։
«Արզնի» թռչնաֆաբրիկան հիմնադրման օրվանից ջանքերն ուղղում է երկրում պարենային ինքնաբավության բարձրացմանը, գյուղատնտեսության կայուն զարգացմանը խթանելուն, բնակչության սննդային պահանջների բավարարմանը նպաստելուն։ Հանդիպման ընթացքում Նաննա Սկաուն եւ Գեւորգ Ջանվելյանը քննարկել են այս ուղղությամբ համագործակցության հնարավոր ուղիները:
«Արժեքավոր հնարավորություն էր այցելել «Արզնի» թռչնաֆաբրիկա եւ ծանոթանալ ձվի արտադրության գործընթացին։ Կարեւոր է համագործակցել տեղական սնունդ արտադրող ընկերությունների հետ եւ ուսումնասիրել նոր գործընկերությունների հնարավորությունները, որոնք միտված են Հայաստանում պարենային ապահովության բարելավմանն ու առողջ ապրելակերպի խթանմանը», – նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն։
Գեւորգ Ջանվելյանի խոսքով՝ որպես սննդարտադրության ոլորտում առաջատար՝ «Արզնիի» առաքելությունն է ՀՀ բնակչությանը մատակարարել բարձրորակ եւ թարմ հավկիթներ, նպաստել պարենի անվտանգության ապահովմանը.
«Ուրախ էինք հյուրընկալել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին, քննարկել միասին գործակցելու տարբեր ձեւաչափեր ու հնարավորություններ։ Մենք մեր գործունեությամբ, հանրային իրազեկման արշավների եւ տարբեր միջոցառումների շնորհիվ փորձում ենք սպառողների շրջանում նպաստել առողջ եւ դրական սովորությունների ձեւավորմանը: Վստահ եմ, որ այս ու նմանատիպ այլ ուղղություններով էլ ՊՀԾ-ի հետ կարող ենք ունենալ արդյունավետ համագործակցություն, ինչը հնարավորություն կտա մեկտեղել մեր ջանքերը ընդհանուր նպատակների իրականացման համար»։
Նա նշել է, որ ընկերությունը մշտապես հետեւում է միջազգային լավագույն փորձին, տեղայնացնում այն։
«Արզնի» թռչնաֆաբրիկան մեծ ուշադրություն է դարձնում նաեւ շրջակա միջավայրի պահպանությանն ու էկո գյուղատնտեսությանը. ֆաբրիկայում ներդրված են բարձր արդյունավետությամբ արեւային պանելներ, որոնք ոչ միայն նվազեցնում են արտանետումները, այլեւ ապահովում են ընկերության ռեսուրսների ինքնաբավությունը։
«Արզնի» թռչնաֆաբրիկայում պահվում են բարձր մթերատվություն ապահովող Lohmann LSL Classic եւ Lohmann Brown Classic ցեղատեսակների հավեր, ներդրված են ավտոմատացված համակարգեր, ժամանակակից տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ, այդ թվում՝ հոլանդական MOBA ապրանքանիշի ձվի տեսակավորման հաստոցն ու Hellman ապրանքանիշի վանդակային սարքավորումը։
«Արզնի» թռչնաֆաբրիկան առաջիկայում նախատեսում է ընդլայնել գործունեությունն ու արտադրական հզորությունները, կառուցել նոր թռչնաֆաբրիկա, Հայաստանում առաջին անգամ սկսել էկո հավկիթների արտադրություն։
«Արզնի» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է 1990-ականներին՝ այն ժամանակ, երբ նորանկախ Հայաստանում թռչնաբուծությունը ճգնաժամային փուլում էր։ Շուկայում գերակշռում էին արտերկրից ներմուծվող հավկիթները, որոնք սննդի անվտանգության տեսանկյունից լուրջ ռիսկեր էին պարունակում: Ընկերությունն իր գործունեությամբ հիմք դրեց տեղական հավկիթների արտադրությանը, ստեղծեց արտադրական ավանդույթներ եւ նպաստեց ոլորտի զարգացմանը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: