ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 27-ից շրջանառության մեջ է դնում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը:Այն ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց եւ ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:2024 թ․ թողարկման թղթադրամի դարձերեսին ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքեւի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով:Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, եւ ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: Tweet Դիտում՝ 2865