ԱՐՖԻՆ ՈՒՎԿ-ի եւ ՎԶԵԲ-ի կազմակերպած Ֆինանսական գրագիտության դասընթացները` ուղղված Հայաստանում կին ձեռներեցների հզորացմանը
24.01.2025 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
![](/static/gallery/28715/3877711f2fa84d6433a5d84125291792.jpg)
![](/static/gallery/28715/tn-3877711f2fa84d6433a5d84125291792.jpg)
![](/static/gallery/28715/tn-fbfb085b0f4a417aaceeeb329d04c512.jpg)
![](/static/gallery/28715/tn-e496d1f775ef9f644b419e9f5be2f733.jpg)
![](/static/gallery/28715/tn-277df70e33044ba8e1ef346ad2f83043.jpg)
![](/static/gallery/28715/tn-22e58939871bb189eda965f2f475ebf7.jpg)
Դասընթացների շարքը, որին մասնակցել է կանանց կողմից ղեկավարվող 54 փոքր եւ միջին ձեռնարկություն(ՓՄՁ), կազմակերպվել էր ԱՐՖԻՆ ՈւՎԿ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից։ Աջակցել է Օփթիմայզ Քոնսալթինգը։ Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից՝ տարածաշրջանում գենդերային հավասարության եւ տնտեսական զարգացման խթանմանն ուղղված իր հանձնառության շրջանակում։
Դասընթացների շարքը, որը նախատեսված էր կին ձեռներեցներին կենսական ֆինանսական կառավարման հմտություններով զինելու համար, կենտրոնացած էր այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են բյուջետավորումը, ֆինանսական պլանավորումը, ներդրումային ռազմավարությունները եւ ֆինանսների հասանելիությունը։ Բարձրացնելով մասնակիցների ընկալման մակարդակը այս կարեւորագույն թեմաների շուրջ՝ ծրագիրը նպատակ ուներ բարելավել նրանց կարողությունները սեփական բիզնեսը կայուն կերպով կառավարելու եւ զարգացնելու հարցում։
«Մենք հպարտ ենք համագործակցել ՎԶԵԲ-ի հետ այս կարեւոր նախաձեռնության շրջանակում, որն ուղղակիորեն աջակցում է Հայաստանում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների զարգացմանը: Այս դասընթացների միջոցով մենք հույս ունենք ներշնչել վստահություն եւ տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ օգնելով հայ կին ձեռներեցներին հասնել հաջողության ներկայիս մրցակցային բիզնես միջավայրում։ Մասնակիցների զգալի մասն իրենց բիզնեսներում կներդնեն բյուջետավորման եւ հաշվառման նոր գործելաոճ։
Մասնակիցները կարծիք են հայտնել, որ դասընթացն իրենց համար բացահայտեց անձնական եւ բիզնես ֆինանսները տարանջատելու կարեւորությունը, ինչպես կատարել բիզնես վերլուծություն եւ կայացնել հիմնավորված որոշումներ։
Դասընթացը մասնակիցների շրջանում ստեղծել է նոր համագործակցության եւ փորձի փոխանակման լայն հնարավորություն։ Դրական արդյունքները ընդգծում են միկրո ձեռնարկատերերի համար ֆինանսական գրագիտության նախաձեռնություններում շարունակական ներդրումների կարեւորությունը»,- ասել է ԱՐՖԻՆ ՈւՎԿ-ի տնօրենների խորհրդի անդամ, Սոցիալական գործունեության եւ հաճախորդների պաշտպանության կոմիտեի նախագահ Կարինե Սարգսյանը:
Դասընթացները հանդիսանում էին ՎԶԵԲ-ի ավելի լայն նախաձեռնության բաղադրիչ՝ ուղղված տարածաշրջանում գենդերային հավասարության աջակցմանը եւ կանանց ձեռներեցության խրախուսմանը։ ՎԶԵԲ-ի մասնակցությունն այս ծրագրում համահունչ է բիզնեսում կանանց հզորացման միջոցով ներառական տնտեսական աճին նպաստելու իր շարունակական հանձնառությանը։
«Կին ձեռներեցները տնտեսական զարգացման շարժիչ ուժն են, եւ նման ծրագրերը կարեւոր են նրանց հաջողությանը նպաստելու համար: Մենք ուրախ ենք ԱՐՖԻՆ ՈւՎԿ-ի հետ գործընկերություն հաստատելու՝ այս անգնահատելի դասընթացները առաջարկելու համար, որոնք կօգնեն հայ կին ձեռներեցներին իրենց բիզնեսը նոր մակարդակի հասցնել», - ասել է ՎԶԵԲ Հայաստանի Խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար Զառա Օհանյանը։
Դասընթացների շարքը ոչ միայն տրամադրել է կարեւոր ֆինանսական գիտելիքներ, այլեւ ձեւավորել է ուժեղ համայնքային զգացում մասնակիցների միջեւ, որոնք կիսվել են իրենց փորձով եւ ստեղծել կապեր ձեռներեցության ճանապարհին մարտահրավերները հաղթահարելու համար։
Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում անցկացված դասընթացները բարձր գնահատականի են արժանացել իրենց գործնական մոտեցման եւ դասընթացավարների կողմից փոխանցված փորձագիտական գիտելիքների համար։ Մասնակիցները դասընթացներից հեռացել են ֆինանսական հզորացման ավելի մեծ զգացողությամբ եւ իրենց բիզնեսը վստահությամբ ու հստակությամբ կառավարելու ավելի պարզ ճանապարհային քարտեզով։
Վերջին լուրեր
13.02.2025 | 16:06 Նորություններ
Ապրիլին Երեւանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը
13.02.2025 | 15:16 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: