ԱրարատԲանկը դարձել է Mastercard-ի՝ «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր

24.01.2025 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Mastercard
ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է Mastercard վճարային համակարգի բարձր գնահատականին՝ ստանալով «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակը։

Մրցանակաբաշխության արդյունքները հայտարարվել են հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում:

Մրցանակը շնորհվել է փոքր եւ միջին բիզնեսում քարտային գործարքների զարգացման համար։

ԱրարատԲանկի եւ Mastercard-ի երկարամյա գործընկերության արդյունքում բանկը 2022թ.-ին արժանացել էր նաեւ «Դրամապանակային վճարումների դինամիկ աճ» մրցանակին:

ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը՝ սպասարկելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Բանկն ունի Հայաստանի ողջ տարածքում գործող 50 մասնաճյուղ եւ ավելի քան 1000 աշխատակից։ Բանկը համագործակցում է բազում միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները եւ կորպորատիվ կառավարման լավագույն փորձը:

Բանկի խոշոր բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ-ն, Բարսեղ Բեգլարյանը եւ Սանասար Բեգլարյանը:
Դիտում՝ 6739

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW