Համաշխարհային ճգնաժամը օգնեց Հայաստանին ազատվել “երկնիշ տնտեսական աճի մոլուցքից”

16.01.2009 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը պետք է ազգային դրամի փոխարժեքի զսպման քաղաքականությունից անցում կատարի դեպի տնտեսության իրական հատված գումարներ ուղղելուն, այսօր Երեւանում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արա Նռանյանը մամլո ասուլիսում նշել է, որ ներգրավված միջոցների մեծ մասը կառավարությունն ուղղում է փոխարժեքի արհեստական զսպմանը, ինչը ձեռնտու է ներկրողներին եւ խոչընդոտում է տնտեսության զարգացմանը:

“Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը գրեթե չի ազդում սննդի գների վրա, եւ դա Հայաստանին հնարավորություն է տալիս ակտիվացնել իր գյուղատնտեսությունն ու սննդարդյունաբերությունը: Դրան պետք է ուղղված լինեն իշխանության ջանքերը”,- ասել է խորհրդարանականը:

Արա Նռանյանի խոսքերով, համաշխարհային ճգնաժամը Հայաստանին օգնել է ազատվել “երկնիշ տնտեսական աճի մոլուցքից”:

“Կարեւոր է ոչ թե տնտեսական աճի չափսը, այլ որակը, եւ ավելի լավ է այն լինի միանիշ` դիվերսիֆիկացված տնտեսության պարագայում, քան երկնիշª որեւէ ոլորտի գերակայության հիման վրա”,- ասել է Արա Նռանյանը:

Պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է ազատվի ծրագրային հարկահավաքումներից, “քանի որ ճնշում է բիզնեսը”, եւ ընդգծել է բիզնեսի գրանցման ու վարման գործընթացների պարզեցման անհրաժեշտությունը:

Դիտում՝ 11513

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW