IDBank-ն ամփոփել է 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունը
24.01.2025 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնում են, որ խաղարկության ընթացքում թե՛ Idram&IDBank հավելվածով, թե՛ մասնաճյուղերում հաճախորդները, ներդնելով 400.000 դրամ եւ ավելի գումարի չափով ժամկետային ավանդ, հնարավորություն ունեին մասնակցելու 5 հատ iPhone 16 Pro հեռախոսների խաղարկությանը։ Սա IDBank-ի հերթական նախաձեռնությունն էր՝ միտված հաճախորդների շրջանում խնայողության մշակույթի խթանմանը։
Խաղարկության ժամանակ անմիջապես ուղիղ եթերում պատահականության սկզբունքով ընտրվել են այն 5 ավանդատուները, որ խնայելով IDBank-ի հետ, ստացել են ոչ միայն բարձր եկամտաբերություն, այլեւ՝ հաճելի նվերներ iPhone 16 Pro հեռախոսների տեսքով։
Բանկից հիշեցնում են, որ Խնայողությունների օրվա առիթով սա միակ հաճելի անակնկալը չէր բանկի հաճախորդների համար․ 2024թ․ հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 31-ը ներդնելով դրամային ավանդ IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները ստանում էին մինչեւ 10․1% տարեկան տոկոսադրույք՝ «Առանց ավելացման իրավունքի» ավանդատեսակի ներդրման համար։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: