ԱԶԲ-ն Հայաստանի առողջապահության որակի բարելավման համար €45.3 մլն վարկ կտրամադրի
23.01.2025 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ

ԱԶԲ-ի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել €45.3 մլն արժողությամբ վարկ, որը կուղղվի առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատման եւ հաշվետվողականության թվայնացմանը եւ ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է կոմունիկացնել հանրությանը, քանի որ թվայնացումն ինքնանպատակ չէ.
«Որքան շատ թվային տվյալներ լինեն մարդու առողջության վերաբերյալ, այնքան բուժհաստատությունների ծառայությունները կլինեն բարձր որակի, արագ եւ ավելի մատչելի: Մեր գերնպատակը մարդու առողջությունն է, եւ եթե չթվայնացնենք, չենք կարողանալու լիարժեք ծառայությունների մատուցում կազմակերպել. եւ՛ տեւողությունն ավելի երկար կլինի, եւ՛ ախտորոշումը»:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: