Երեւանում ուղեվարձը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել

22.01.2025 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ առաջիկայում կքննարկվեն «միասնական տոմսային փաթեթների սակագների կիրառման վերանայման հնարավորությունները»:

Հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։ Փետրվարի 11-ի Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են հետեւյալ փոփոխությունները՝

  • 10 ուղեւորություն․ 2000 դրամ, օգտագործման ժամկետը՝ 45 օր՝ ներկայիս 2200 դրամի եւ 30 օրվա փոխարեն։
  • 300 դրամ․ օգտագործման ժամկետը՝ 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։
  • 1 օր․ 900 դրամ՝ անսահմանափակ ուղեւորություններ՝ ներկայիս 8 ուղեւորափոխադրման սահմանափակման փոխարեն։
  • 7 օր․ 5000 դրամ, անսահմանափակ ուղեւորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղեւորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Հունվարի 1-ից գործում են նաեւ հետեւյալ փաթեթները՝

  • 30 օր․ 9000 դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ,
  • 90 օր․ 24000 դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ,
  • 365 օր․ 90000 դրամ՝ անսահմանափակ ուղեւորափոխադրումներ։

«Առաջիկայում ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաեւ այլ փոփոխությունների եւ լրացումների մասին, որոնք համակարգը երեւանցիների համար ավելի հարմարավետ եւ արդյունավետ կդարձնեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։
Դիտում՝ 4650
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW