ՀԲ խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը
22.01.2025 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /


ՀԲ-ից հայտնում են, որ նպատակն է նվազեցնել աղքատությունը եւ նպաստել բարգավաճմանը Հայաստանում՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, զարգացնելով մարդկային կապիտալն եւ ուժեղացնելով դիմակայունությունը։
«Գործընկերության այս նոր շրջանակը վկայում է մեր հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին ավելի դիմակայուն եւ ներառական տնտեսություն կառուցելու գործում: Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի եւ դիմակայունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավել հայերի կյանքի որակը եւ օգնել երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները», - ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Նշվում է, որ նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների կողմից՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) եւ Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) սերտ համագործակցության միջոցով: ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ $1 միլիարդի ֆինանսավորում առաջիկա հինգ տարվա ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին եւ ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ:
«ՄՖԿ-ն, ուշադրության կենտրոնում պահելով մասնավոր հատվածը, նախատեսում է խթանել ներդրումները ենթակառուցվածքներում եւ տնտեսության իրական հատվածներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության ձեւաչափով: Վերոնշյալ գործընկերության շրջանակում ՄՖԿ-ն կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունն ու ներդրումը կայուն ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպիսիք են «կանաչ» էներգիան, ջուրը, կապը եւ ավելի «կանաչ» տրանսպորտը: ՄՖԿ-ն նաեւ կաշխատի ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու կլիմայահեն ապրանքների հասանելիությունը, խթանելու կայուն ֆինանսներն ու կանաչ պարտատոմսերը, ինչպես նաեւ առաջ մղելու թվային փոխակերպումը: Նախատեսվում է, որ կազմակերպության ներդրումները կկազմեն $500-700 միլիոն»,- ասվում է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: