2024 թվականը «Մի դրամի ուժի» համար մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր։ Տարեվերջին նախագծի ընդհանուր բյուջեն հատել է 200 միլիոնի սահմանը, իսկ անցած տարվա մի դրամների հանրագումարը ռեկորդային թիվ է գրանցել՝ գրեթե 50 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ ավելացել է կրթությանը, առողջապահությանը, սոցիալական խնդիրների լուծմանն ու բնապահպանությանն ուղղված կարեւոր գործերին միացած օգտատերերի քանակը։2024-ին ֆինանսավորված ծրագրերի գերակշիռ մասը՝ 5 ծրագիր, ուղղված էր կրթությանը։ Մնացած ծրագրերը վերաբերում էին առողջապահական, սոցիալական եւ բնապահպանական ոլորտներին։ Շահառու 12 հիմնադրամների ծրագրերի ֆինանսավորմանը զուգահեռ, «Մի դրամի ուժը» պարբերաբար անդրադարձել է նաեւ շահառու ՀԿ-ները ներկայացնող առանձին անհատների՝ արժանացնելով նրանց անհատական նվիրատվությունների:Արված գործերի մասին․«Մի դրամի ուժի» 2024-ին առաջին ծրագիրը՝ 3 665 972 դրամ բյուջեով, ուղղվել է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։ «Մի դրամի ուժն» այս անգամ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն հիմնադրամին, այլեւ՝ անմիջապես շահառուներին․ հավաքված գումարից 1 միլիոնի չափով «Հայ մայրեր» հիմնադրամի 20 շահառու ստացել է 50.000-ական դրամ արժեքով idplus նվեր քարտ, որով հնարավոր է գնումներ կատարել բոլոր այն կետերում, ուր կա Idram&IDBank հավելվածով վճարման հնարավորություն։Փետրվարին կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերվել է «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։«Մի դրամի ուժի» մարտ ամսվա ծրագրի շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։ Կուտակված 4․017․648 դրամը ՀԿ-ն ուղղել է Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։Ապրիլ ամսվա ծրագրի շահառուն 4090 հիմնադրամն էր, որը կուտակված 3․913․063 դրամ գումարն ուղղել է քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հավաքված գումարից 1 միլիոնը 40.000-ական դրամի չափով idplus նվեր-քարտերի տեսքով հատկացվել է հիմնադրամի 25 շահառուի՝ մասնագիտական գրականության եւ այլ անհրաժեշտ գնումների համար։ Աջակցությունը տրամադրվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտներին եւ ամենաակտիվ ուսանողներին։Մայիս ամսվա շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Հավաքված 4․101․050 դրամ գումարը ՀԿ-ն ուղղել է իր շահառու ընտանիքների հոգսերի թեթեւացմանը։Հունիս ամսվա ընթացքում հավաքված 4․046․161 դրամ գումարը IDBank-ը եւ Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ամառային կրթական ճամբարին։Հուլիսին հավաքված 4․165․643 դրամն ամբողջությամբ ուղղվել է «Impact Hub Yerevan»-ի՝ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։ «Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն «Արեն Մեհրաբյան» հիմնադրամն էր։ Իդրամի եւ IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի՝ արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։Սեպտեմբեր ամսվա շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր, որը Հայաստանի տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ, իսկ «Մի դրամի ուժի» շրջանակում հավաքագրված 4․093․527 դրամն ուղղել է իր 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի եւ Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավելի նոր դիմորդների ներգրավմանը։Հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4․401․ 021 դրամ, փոխանցվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։Նոյեմբեր ամսվա ընթացքում հավաքագրված 4․479․792 դրամն ուղղվել է Armenia Tree Project հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Ծրագիրը, բնապահպանական լինելուց բացի, նաեւ սոցիալական էական բաղադրիչ ունի՝ բարելավում է գյուղաբնակ մեր հայրենակիցների կենսամակարդակը։ «Մի դրամի ուժի» հավաքագրած ավելի քանի 4 միլիոն ՀՀ դրամի շնորհիվ տնամերձ տնկարաններում աճեցված տնկանյութը կգնվի եւ կօգտագործվի անտառապատման նպատակով։Դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 5.119.225 դրամ գումարը փոխանցվել է «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին, որի նպատակն է ներկայանալու հարթակ տրամադրել բոլոր այն երեխաներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն եւ իրենց գործունեության ոլորտներում արդեն իսկ հասցրել են հաջողություններ գրանցել։«Այսպես, փոքրիկ քայլերով ու մի դրամներով «Մի դրամի ուժն» ապացուցում է, որ հնարավոր է անել մեծ ու կարեւոր գործեր՝ առանց գոնե մեկ դրամ ծախսելու։ Պետք է ընդամենն ունենալ բարի գործ անելու կամք եւ բոլոր վճարումներն անել Idram&IDBank հավելվածով կամ ընկերությունների տերմինալներով ու առցանց հարթակներով, եւ հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամ եւ IDBank ընկերությունները «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը կփոխանցեն ամենակարող մեկ դրամները:Իսկ 2025-ը «Մի դրամի ուժի» համար լինելու է հոբելյանական։ Սպասեք նոր ու կարեւոր ծրագրերի»,- ասվում է հաղորդագրությունում:Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8185