Քննարկվել են միջազգային վարկանիշներում ՀՀ դիրքի բարելավման հարցերը

15.01.2025 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված քայլերը:

«Ներկայացվել են բիզնեսի, աշխատաշուկայի, ներդրումային միջավայրի ազատության և այլ համաթվերում ներկայիս իրավիճակը, Հայաստանի վարկանիշի բարելավմանը միտված բարեփոխումներն ու ծրագրերը: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին՝ շարունակել վերոնշյալ ուղղություններով համակարգված քայլերը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի  յուրաքանչյուր գերատեսչություն իր մասով վերհանի բացերը և իրականացնի միջոցառումներ, որոնք կնպաստեն վարկանիշային համաթվերում Հայաստանի դիրքի հետևողական բարելավմանը», - հայտնում են կառավարությունից:
Դիտում՝ 1901

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW