Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար

27.12.2024 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար՝ կատարելով նրանց ցանկությունները եւ պարգեւելով ուրախ տրամադրություն:

«Դարձիր Ձմեռ պապ նախագիծը ՀՀ բանկային համակարգում առաջին նման ծրագիրն է. յուրաքանչյուր տարի բանկն ընտրում է հեռավոր, սահմանամերձ բնակավայր կամ համայնք, այցելում եւ հավաքում երեխաների ցանկությունները: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, բանկը Ամանորի նվերներ է փոխանցում ոչ միայն երեխաներին, այլեւ՝ տվյալ բնակավայրի կամ համայնքի մանկապարտեզներին կամ դպրոցներին:

Այս տարին եւս բացառություն չէր. Կոնվերս Բանկը գյուղի դպրոցին է նվիրել մարզական գույք, ինչպես նաեւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամանորյա տրամադրություն ապահովելու համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 6243

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW