Հայաստանին հասանելի է դարձել ԱՄՀ $24.5 միլիոնի վարկը
17.12.2024 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ amazonaws.com

ԱՄՀ գնահատմամբ` «չնայած վերջին տարիների բազմաթիվ շոկերին՝ Հայաստանի տնտեսական հեռանկարը դրական է», տնտեսական աճը 2024-ին կկազմի մոտ 6%, իսկ 2025-ին՝ 5%, գնաճը կմնա ցածր:
ԱՄՀ զեկույցում նշվում է, որ Հայաստանի արտաքին եւ ֆինանսական հատվածներում առկա են բավարար բարձիկներ, լողացող փոխարժեքն արդյունավետորեն կլանում է արտաքին ցնցումները։
«ԱՄՀ-ի լրացուցիչ վարկային միջոցները, որոնք կանխարգելիչ կերպով են օգտագործվելու, կնպաստեն տնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանմանը եւ կաջակցեն կառավարության ուժեղ, ներառական ու կայուն աճի ապահովման քաղաքականությանը:
ԱՄՀ մասնագետները նշել են Կենտրոնական բանկի հանդեպ աճող վստահությունը, դրամավարկային քաղաքականության կառուցակարգի բարելավումը եւ ԿԲ-ի ուժեղ գործառնական անկախությունը, որոնք կարեւոր դեր ունեն գնաճի կայուն վերահսկման հարցում»,- ասվում է ԱՄՀ վերլուծության մեջ:
ԱՄՀ հաղորդագրության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: