Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ընտրվել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկերի ասոցիացիայի (BACEE) հոգաբարձուների խորհրդի անդամ:«Այս նշանակալից իրադարձությունը հստակ արտացոլում է Կոնվերս Բանկի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցությանը, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆինանսական ոլորտի զարգացմանը: Հրանտ Հակոբյանը BACEE-ի խորհրդի աշխատանքին է միանում ֆինանսների կառավարման եւ ռազմավարական պլանավորման ոլորտներում հարուստ փորձառությամբ: Կոնվերս Բանկում կառավարման փորձառության, ինչպես նաեւ բանկային համակարգի ընդգրկուն գիտելիքի շնորհիվ նրա դերակատարումը նշանակալի կլինի BACEE-ի՝ տարածաշրջանում կայուն զարգացմանն աջակցելու գործում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Հպարտ ենք, որ Հրանտ Հակոբյանն է ներկայացնելու Կոնվերս Բանկը BACEE-ի խորհրդում։ Իր փորձառությամբ նա առանցքային դերակատարում կունենա BACEE-ի նպատակների իրականացման, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկային համայնքում կապերի ամրապնդման հարցում»,- ասել Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:«Ուրախ եմ, որ միանում եմ BACEE-ի խորհրդին եւ իմ ներդրումն եմ ունենալու կազմակերպության շարունակական հաջողության հարցում: Ես հատկապես ձգտելու եմ ռազմավարական զարգացման հարցում իմ փորձառությունն օգտագործել ներկա բարդ մակրոտնտեսական միջավայրում կողմնորոշման, թղթակցային բանկային հարաբերությունների բարելավման եւ տարածաշրջանում կազմակերպության հեղինակության աճի խթանման համար»,- ասել է Հրանտ Հակոբյանը:BACEE-ն շահույթ չհետապնդող ասոցիացիա է, որի նպատակն է Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ֆինանսական ոլորտի կայունության եւ շարունակական զարգացման ապահովումը: Այն աջակցում է տարածաշրջանային բանկերին ֆինանսական գիտելիքների, նորարարական լուծումների ներդրմանը: Tweet Դիտում՝ 910