ԱրարատԲանկը ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ստորագրել են $10 միլիոնի վարկային պայմանագիր՝ ուղղված կանաչ նախաձեռնությունների եւ մրցունակության խթանմանը։Ծրագիրն իրականացվում է Եվրամիության (ԵՄ), Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) եւ Կլիմայական նախաձեռնությունների հիմնադրամի (ԿՆՀ) գործընկերությամբ։ԱրարատԲանկը ֆինանսական միջոցները կուղղի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ նպատակ ունենալով խթանել մասնավոր հատվածի անցումը դեպի մրցունակ, ցածր ածխածնային եւ կլիմայակայուն գործելակերպ։ Ֆինանսավորման փաթեթը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝- $5 միլիոն՝ «ԵՄ-ն բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում- $5 միլիոն՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ) շրջանակումԲանկից հայտնում են, որ «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակում վարկառուները կստանան ԵՄ դրամաշնորհներ եւ անվճար միջազգային խորհրդատվական ծառայություններ։ Ֆինանսավորման առնվազն 70%-ը նախատեսված է կանաչ տեխնոլոգիաների համար, իսկ 30%-ը՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների համար։Ծրագիրը ներառում է նաեւ հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020-2023 թվականներին տեղահանված հայերի աջակցությանը։ ՎԶԵԲ-ը խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին, այնպես էլ նրանց աշխատանքով ապահովող ընկերություններին։Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի շրջանակում ֆինանսավորվող ներդրումները ներառում են արեւային ֆոտովոլտային վահանակներ, երկրաջերմային ջերմային պոմպեր, էլեկտրական տրանսպորտային միջոցներ եւ լիցքավորման ենթակառուցվածքներ։ԱրարատԲանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցությունը մեկնարկել է 2007 թվականից, առ այսօր ներդրումները տնտեսության մեջ կազմել են ավելի քան $100 միլիոն։ Tweet Դիտում՝ 2350